ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ծանրկացության և անապահովության մեջ հայտնված ու հայրենադարձված հաշմանդամ հայ երեխաներին: Վերջիններս մինչև հայրենիք ժամանելը գտնվել են Հալեպում գործող «Արևիկ» կենտրոնի հոգածության ներքո։
Հայաստանում նրանց համախմբել է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամբ, «Արևիկ»-ի 13-ամյա հաջողված փորձից ելնելով՝ երկու տարի առաջ բացվել է «Արևիկ-Հայաստան»-ը:
Նվիրված թիմի և արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն կարճ ժամանակահատվածում կարողացել է հասնել հաջողության.«Արևիկ-Հայաստան»-ն անվճար հիմունքներով հոգեբանական աջակցություն է տրամադրում մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող սիրիահայերին:
Կենտրոնում կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ մաթեմատիկա, նկարչություն, երաժշտություն, ֆիզիկական պատրաստվածություն առարկաներից: Հատուկ ուշադրության կենտրուոմ են նաև արտ-թերապիան, խոսքի զարգացումը, ձեռագործ աշխատանքների ուսուցումը:
«Արևիկ-Հայաստան» կենտրոնի մասնագիտական թիմին հաջողվում է թեթևացնել խնդիրներ ունեցող սիրիահայ մեր հայրենակիցների առօրյան և նրանց առավելագույնս ներգրավվել հասարակական կյանքում:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: