Ինչպես մի կում ջուրը դարձավ կրակոցների առիթ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ 2016 նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Վերին Շորժայի համայնքապետի` Արտեմ Երանոսյանի որդին` Խաչիկ Երանոսյանը, նոյեմբերի 22-ին Այրք գյուղում գազային ատրճանակից կրակել էր նույն գյուղի բնակիչ Գագիկ Զաքոյանի և մի քանի այլ գյուղացիների վրա:

Իսկ այս պատմության պատճառն այն, է, որ նույն մարզի Այրք գյուղի բնակիչները խմելուց ջրից զրկված են: Գյուղացիների խոսքով` հարևան Վերին Շորժայի գյուղապետ Արտեմ Երանոսյանն է իրենց զրկել խմելու ջրից: Բանն այն է, որ գյուղի ջրագիծը Խաչիկ Երանոսյանը կտրել է, փոխել է ջրի հունը, իսկ ավելի ուշ ջրագիծն ամբողջությամբ սառել է, և խնդիրը լուծելն ավելի է բարդացել: Արդյունքում բնակիչները մոտ մեկ շաբաթ զրկված են եղել խմելու ջրից:

Վերին Շորժայի գյուղապետ Արտեմ Երանոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում կտրականապես հերքեց, թե փոխել է ջրի հունը: Նրա խոսքով` Այրքի բնակիչները երբեք էլ զրկված չեն եղել ջրից, այլ այն բարակել է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս