ArmLur.am-ը ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց առաջնագծում տիրող իրավիճակից, սակայն, վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի գտնվում է Շուշիում. «Նոր տեղեկություններ սահմանում տիրող իրավիճակի հետ կապված չունեմ: Երեկ երեկոյան տեսա, որ համացանցում ինչ-որ տեղեկություններ կան, այցելեցի գիշերը ժամը 12-ի կողմերը, և այսօր ևս մի անգամ զանգեցի՝ մեր վիրավորի իրավիճակի մասին տեղեկացա: Փառք Աստծո բացասական ինչ-որ բան չուներ»:
Ռուբեն Մելիքյանի տպավորությամբ՝ նորմալ վիճակ է:
Նշենք, որ այս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: