Ցավոք սրտի հաճախ է հանդիպում, երբ տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց և ցանկացած կին ունի իր կարծիքը դրա մասին: Այսօր կներկայացնենք դրանցից ամենաանսովորները:
Վեջերս համացանցում մի գրառում հայտնվեց, որում ասվում էր, որ սիրուհիների համար դժոխքում առանձին տեղ կա: Նա դրանում համոզված է անգամ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ինքը նույնպես սեռական հարաբերություններ է ունեցել ամուսնացած տղամարդու հետ:
Ամանդա Չաթելը իր բլոգում փոստ է արել, թե ինչ է մտածում այս մասով:
«Ոչ մի կին չունի ոչ մի իրավունք ամուսնացած տղամարդու հանդեպ միայն այն պատճառով, որ նա այդ տղամարդուն ցանկանում է»
«Մինչ այն, երբ ինձ վրա կնետեն լոլիկներ, ես ցանկանում եմ խոստովանել. ես նույնպես քնել եմ ամուսնացած տղամարդու հետ: Չնայած, որ ես այդ մասին իմացել եմ ավելի ուշ, այնուամենայնիվ իմ խիղճը տանջում է, ես ինձ մեղավոր էի զգում»:
«Բայս ես եղել եմ նաև մյուս կողմում, աղջի′կ, ում հետ ինձ ամուսինս դավաճանել էր, ոչ միայն քնել էր ամուսնուս հետ, այլև սիրահարվել էր նրան»
«Եվ ինչ եք դու մտածում, ինչ է նա հայտարարել իրեն արդարացնելու համար: Այն է` նա պայքարում էր իր զգացմունքների համար, իսկ սիրո մեջ ամեն միջոց լավ է….սակայն կյանքը այլ կերպ է կառուցված աղջի′կ, դու իրավունք չունես անելու ամեն ինչ, ինչ սրտովդ անցնում է, քանի որ դու այդպես ես ցանկանում: Ցավոք, մենք ապրում ենք դեռ այն աշխարհում, որտեղ կնոջ և տղամարդու իրավունքները հավասար չեն»
«Մի՞թե այդքան դժվար է չքնել այն տղամարդու հետ, ով ուրիշին է պատկանում»:
«Ես ոչ մի դեպքում չեմ արդարացնում տղամարդկանց. չէ որ նրանց դերը դավաճանության մեջ նույնպես մեծ է»:
«Սակայն ես մեկ բանում վստահ եմ: Սիրուհիների համար դժոխքում առանձին վայր գոյություն ունի: Դուք եսասերներ եք, ովքեր ոչ մի լավ բան չեն արել այս աշխարհի համար, այլ միայն ուրիշներին ցավ եք պատճառում այն ժամանակ, երբ դուք միշտ ընտրության իրավունք ունեք»: