Գիտեք արդյոք` ինչ են նշանակում մրգերի վրայի այս պիտակները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից շատերն են ուշադրություն դարձել մրգերի վրա հանդիպող պիտակներին: Բացի լոգոտիպից այնտեղ կա նաև թվային plu-կոդը (Price-Look Up): Պարզվում է արտադրողները պիտակավորւմ են մրգերը ոչ միայն իրենց ճանաչելի դարձնելու համար, այլև լրացուցիչ կարևոր ինֆորմացիա հաղորդելու համար:

Իսկ ինչպիսի ինֆորմացիա է այնտեղ թաքնված:

4 թվային կոդ, որը սկսվում է 3-ով կամ 4-ով

19709265-1737567202_44cfc64b1e_o-1480590373-650-4b699b8b78-1480673205

Եթե պիտակի վրա միայն 4 թվեր են, դա նշանակում է, որ մրգերը կամ բանջարաեղենները աճեցվել են գյուղատնտեսական տեխնոլոգիների մաքսիմալ օգտագործմամբ, այդ թվում` ավելորդ պարարտանյութի և  թունաքիմիկատների:

5 թվային կոդ, որը սկսվում է 8-ով

19709315-1-0-1480669575-1480669579-650-ecb3d71297-1480673205

Այս պտուղների աճեցման համար օգտագործվել է գենետիկ ինժեներիայի տեխնիկան: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գենետիկորեն մոդիֆիկացված պտուղներ են սեխը, բանանը և պապայան:

5 թվային կոդ, որը սկսվում է 9-ով

19709515-stockfood_00686551_layout-1480667967-650-d9f7b18b72-1480673205

Եթե դուք տեսնում եք 5 թիվ, որը սկսվեւմ է 9-ով, ապա դա նշանակում է, որ այդ պտուղներն աճեցվել են ֆերմերական սկզբունքով, ինչպես անում էին մեր նախնիները` ձեռքի աշխատանք և ոչ մի քիմիական հավելումներ: Նման պտուղը կոչվում է օրգանական:

Եթե մրգի վրա չկա PLU կոդը

19709115-5325728772_cd84657337_o-1480611266-650-918085d954-1480673205

Շատ մարդիկ փորձում են ընտրել այն պտուղները, որոնք պիտակներ չունեն: Բայց իրականում ավելի ապահով է նախապատվությունը տալ պիտակավորված արտադրանքին, քանի որ պտուղը ներմուծվում է արտերկրից, պետք է ունենա թուղթ, պիտակներ: Եվ եթե դրանք առկա չեն, կա մեծ հավանականություն, որ պտուղը «մաքրվել» է:




Լրահոս