«Հանցավոր խմբի» գործը փորձ արվեց այնպես «կարել», որ թելերը տանեն դեպի Սեյրան Օհանյան` իբրև կազմակերպիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ տարի առաջ էր, որ հանրությունը ցնցվեց լուրից այն մասին, որ Նորք-Մարաշում հայտնաբերվել է մինչեւ ատամները զինված մի հանցախումբ, որը մտադրություն ուներ պայթեցնել Եվրոպա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, հարձակումներ կազմակերպել պետական, կառավարական մի քանի շենքերի վրա:

Մոտ 1 տարի քննելով այս գործը` ԱԱԾ քննիչները շուրջ 300 մարդ ներգրավեցին: Ծավալուն քրգործը կառուցված է հիմնականում «հանցախմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի տված ցուցմունքների եւ գաղտնալսումների վրա:

Ինչպես հայտնի է, որ Արթուր Վարդանյանը «Ռադիո Մարիամ»-ի աշխատակցուհի Լիլիթ Թորոսյանյանի հետ, Արցախում եւ Հայաստանում, հանդիպել է բազմաթիվ մարդկանց՝ ազատամարտիկների, հոգեւորականների հետ, խոսել Հայաստանի եւ Արցախի փրկության ծրագրերից, քննադատել իշխանություններին եւ աջակցություն հայցել: Բոլոր զրուցակիցներին Լիլիթ Թորոսյանը ձայնագրել է եւ նյութերը «պապկաներով» պահել աշխատանքային համակարգչի մեջ: Ավելի ուշ ԱԱԾ-ն «խնամքով» առգրավեց ձայնագրությունները եւ կցեց գործի նյութերին՝ իբրեւ իշխանության յուրացման փորձի ապացույց: Հենց այս ձայնագրությունների հիման վրա այսօր 21 անց կալանավորված է:

Իսկ ո՞ւմ անուններն են հնչել ԱԱԾ-ում, որոնք հանդիպել են Արթուր Վարդանյանի հետ ու պարզապես զրուցել կամ անգամ չեն հանդիպել, բայց նրանց անունները շոշափվել են գործի շրջանակներում. Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազան, գործարար Բարսեղ Բեգլարյան, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Գարեգինովիչ Գրիգորյան՝ հայտնի Գեգե, ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյան, ազատամարտի հերոս Արկադի Կարապետյան՝ Ագոյ, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան եւ էլի շատ շատերի անունները:

Այս գործն ուշագրավ է այն իմաստով, որ երկրի քաղաքական իշխանությունը ում ցանկացել է վերահսկողության տակ վերցնել, ներքաշել է այս գործի մեջ, ում՝ ոչ, չնկատելու է տվել: Եւ հիմա «հանցախմբի գործը» յուրօրինակ ուռկան է դարձել հասարակական-քաղաքական անցանկալի գործիչների համար. նրանք կա՛մ ճաղերի հետեւում են, կա՛մ ապրում են ամեն օր այդ հեռանկարում լինելու վախով, քանի որ գործով կա առանձնացված մաս:

Այս գործի քաղաքական մասը կապված է ՀՀ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Նա, ըստ մեղադրանքի, հանդիպել է Վարդանյանին, զրուցել տարբեր թեմաների շուրջ: Վարդանյանը շուրջ 20 րոպե խնդրել է Շիրխանյանին, որպեսզի ՀՀ պաշտպանության այդ օրերի նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպում կազմակերպի: Սակայն Շիրխանյանը մերժել է՝ ասելով՝ դուք ինչ գործ ունեք նախարարի հետ, ու չի համաձայնել անգամ գիշերով, կես ժամով հանդիպում կազմակերպել: Նկատենք, որ «Հանցավոր խմբի» գործը փորձ է արվել այնպես «կարել», որ թելերը տանեն դեպի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան՝ իբրեւ կազմակերպիչ: Իսկ Շիրխանյանը օգտագործվել է որպես Օհանյանի մտերիմ, որպեսզի առավել համոզիչ լինի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս