Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին, նշելով, որ ցավում է մրցակցի կազմում հանդես եկող Կևին Դե Բրույնեի համար:
«Իհարկե, ցավալի է, որ Դե Բրույնեն այժմ հանդես է գալիս մրցակցի կազմում: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:
Ցանկանում եմ նրան հրաշալի ապագա, միայն թե մեր հետ խաղից հետո»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն ժամանակին հանդես էր գալիս «ազնվականների» կազմում:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 16:30-ին: