«Ժառանգությունն» էլ է սպասում Գագիկ Ծառուկյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրություններից առաջ կամաց-կամաց բոլոր քաղաքական ուժերը սկսում են բացահայտել իրենց գործընկերներին: «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություն: Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ այս երեք ուժերի հետ բանակցություններ է վարում նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Սակայն, ինչպես երեւում է, վերջինս այլ ուղղությամբ է ընթանում:

Նրանք սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը` վերադառնալու է, թե ոչ, որպեսզի միասին ճանապարհ գնան: Սակայն ԲՀԿ-ում լսել անգամ չեն ուզում այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգություն» կուսակցության փոխնագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք բանակցում են ԲՀԿ-ի հետ: Ի պատասխան` Մարտիրոսյանը նշեց. «Ով ինչ ուզում, ասում է, ես ընկնեմ, մեկնաբանեմ՝ ում ստեղծագործական երեւակայությունն ինչ է տալի՞ս»: Ասել է, թե ԲՀԿ-ի հետ բանակցություններն այս պահին երեւակայական են որակվում պաշտոնապես»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս