Գործազրկության ցուցանիշը Հայաստանում ավելանում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ գործազրկության ցուցանիշը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Այս տարվա հունվար-հոկտեմբերին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  8.5 տոկոսով: Ըստ այդմ, այս տարվա ինն ամիսներին գործազուրկների թվաքանակը կազմել է 78 հազար 841:

Թերեւս այս աճը կշարունակվի, որովհետեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է օպտիմալացման գործընթացը. կրճատվում են պետական գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները եւ ԾԻԳ-երը: Նախօրեին հայտարարվեց 5 ԾԻԳ-երի կրճատման մասին: Եվ այս ֆոնին տարակուսանքի տեղիք է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի բարձրագոչ հայտարարությունը` ՀՀ քաղաքացիների բարեկեցության խոստումների վերաբերյալ»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս