
Հաքերները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հաշիվներից 2 միլիարդ ռուբլի են գողացել: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ տվյալ տեղեկությունը հեռուստաալիքին հաստատել է բանկի ինֆորմացիայի պաշտպանության և անվտանգության վարչության գլխավոր պետի տեղակալ Արտեմ Սիչևը:
Նա հավելել է, որ բանկի աշխատակիցներին հաջողվել է արժանի հակահարված տալ և վերադարձնել միջոցների մի մասը:
Բանկում չեն հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել հաքերային հարձակումը: