Ինչպիսին է եղել իրավիճակն առաջնագծում այս գիշեր. պարզաբանում է Դավիթ Բաբայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ երեկվա դրությամբ  իրավիճակը սահմանին լարված էր: Թե ինչ իրավիճակ է եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին այս գիշեր,  ArmLur am-ը փորձեց պարզել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ համեմատաբար հանգիստ է եղել. «Նորմալ էլի ոչինչ: Ընդհանուր առմամբ սա, կրկնում եմ, մեր առօրյա  կյանքն է: Քանակական առումով մի քիչ շատ, մի քիչ քիչ, արմատապես չի փոխում իրավիճակը»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ ամեն ինչ կայուն է: Զորքը կանգնած է ամուր և մեր տղաները վստահ իրականացնում են ռազմավարական նախաձեռնությունը:

Դավիթ Բաբայանից  ArmLur.am-ը հետաքրքրվեց նաև օրերս վիրավորված  Քաջիկ Բադալյանի առողջական վիճակի մասին, ով գտնվում է Ստեփանակերտի Բժշկական կենտրոնում. « Զինծառայողվի վիճակը կայուն է: Ամեն ինչ արվում է և բոլորս աղոթում ենք, որ մեր տղաները շուտ ապաքինվեն՝ լիարժեք կյանքով ապրեն»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

 Լիդա Եղիազարյան




Լրահոս