Ինչով կզբաղվի Օբաման նախագահի պաշտոնը լքելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտածում է կատակերգական սերիալներում խաղալու և Netflix հեռուստաալիքի շոուներում մասնակցելու մասին, գրում է Mic պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախագահական ժամկետի ավարտից հետո Օբաման մտադիր է սեփական մեդիաընկերություն թողարկել: Պարբերականը հաստատում է, որ հենց այդ գաղափարն է Օբաման Պերուում Ասիա Խաղաղօվկիանոսյան գագաթաժողովի շրջանակներում քննարկել Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ:

Սակայն Օբամայի պլանները հերքել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Պսակին: նա հայտարարել է, որ նախագահը մտադիր չէ նախագահի պաշտոնը լքելուց հետո մեդիաոլորտում բիզնեսով զբաղվել:




Լրահոս