Ես կարծում եմ, որ հակառակորդը նույն տակտիկան շարունակում է և լայնամասշտաբ հարձակման պատերազմի ծրագիր է նախապատրաստում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը:
«Ապրիլի 1-ը խաղաղ էր, բայց արդեն ամսի 2-ին մի շարք գործողություններ են եղել մի քանի ամսվա: Պատերազմը մի օրում չի լինում, լինում են կուտակումներ, կրակոցներ, զինադադարին խախտում, տարբեր տրամաչափի»,-ասաց նա:
Վահան Բադասյանի խոսքով՝ նա առաջնագծում է. «Առավոտ կրակում էին, բայց հիմա խաղաղ է ամեն ինչ նորմալ է»: