Ալյուրի արտադրության ծավալները 9.7 տոկոսով նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա տասը ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի արտադրության ծավալները 9.7 տոկոսով նվազել են: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն` նվազել են նաեւ հրուշակեղենի արտադրության ծավալները՝ 2.2 տոկոսով, ինչը, ըստ մասնագետների, սպառողների գնողունակության արդյունք է:

Իսկ ահա ալյուրի արտադրության ծավալների անկման պատճառը նրանք պնդում են, որ պատրաստի ալյուրի ներկրումն է: Բանն այն է, որ մեր տեղական գործարարները նախընտրում են պատրաստի ալյուրը կամ հացահատիկը ներկրել ՌԴ-ից, քան այն մթերել հայ ֆերմերներից: Ահա թե ինչպես է գահավիժում մեր երկրում գյուղատնտեսության ոլորտը:




Լրահոս