Թուրքիան նորից կսկսի ֆինանսավորել տեղի հայկական թերթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում մամուլում գովազդի և հայտարարությունների հարցրերը կարգավորող պետական վարչությունը կվերսկսի ազգային փոքրամասնությունների թերթերին տրվող ֆինանսական աջակցությունը։

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ վարչության գլխավոր խորհուրդը նոյեմբերի 23-25-ին նիստ է գումարել, որի ժամանակ որոշել է կրկին ֆինասնավորել ազգային փոքրամասնությունների (հայկական, հունական և հրեական) «Նոր Մարմարա», «Ժամանակ», «Apoyevmatini», «İHO», «Şalom» և «Ակօս» թերթերը։

Վերոհիշյալ թերթերը, որոնք զրկված են գովազդային հայտարարություններ տպագրելուց, հայտնվել են ֆինանսական անելանելի դրության մեջ են, իսկ որոշներն էլ նույնիսկ փակման եզրին են։




Լրահոս