Դանակահարվողին կդատեն. կեղծ ցուցմունք տալու համար նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդ քաղաքի բնակիչ Մարզպետ Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Տավուշ գյուղի Արդամ հանդամասում նույն գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին պատկանող անասնապահական ամառանոցի կացարանում կատարված գողության հանգամանքները պարզելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Տավուշ գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանի որովայնին:

Դրա հետեւանքով վերջինս ստացել է ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս: Մ. Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով: Մ. Մեժլումյանը գտնվում է կալանքի տակ: Այս գործով տուժող Սամվել Առուստամյանը մեկ տարի շարունակված նախաքննության ընթացքում դեպքի վերաբերյալ հակասական, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել: Կեղծ ցուցմունք տալու համար նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս