Եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չենք ունենա: Այսօր այս մասին Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը նշել է ՀՀ վարրչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ասել է, թե կառավարությունում այս պահին ամփոփում են բոլոր ծրագրերը, եւ ձեւավորելու են նոր երկարաժամկետ ռազմավարություն. «Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար մրցունակ դաշտ ստեղծելը: Այս պահին միայն դա բավարա՞ր է, որ մեր տնտեսություն ուժեղանա: Ոչ այնքան: Մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել որոշակի խթանողի դերակատարում, որ բիզնեսն աշխուժանա, ոգեւորվի եւ հավատա»:
Անդրադառնալով ՀՀ Հարկային օրենսգրքի ընդունման վերաբերյալ քննադատություններին, նա ասաց, որ ընդդիմախոսների մոտ այնպիսի վերաբերմունք կա, թե սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում են, ստվերին նկատմամբ վերաբերմունք ցույց չեն տալիս:
«Մեր առջեւ դրված առաջնային խնդիրն այն է, որ կարողանանք հասրաակության հետ հետադարձ կապ ստեղծենք: Եթե բիզնեսը չարձագանքի, հասարակությունը չարձագանքի, իրավիճակը փրկելը անհնար է»,- նշել է Կարապետյանը: