Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ (6,8 մագնիտուտ ուժգնությամբ), որը տարածվեց գրեթե ողջ հանրապետությունով մեկ: Ավերվել են Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ևս 300 բնակավայրեր: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել է հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց ապաստարանի:
Բնության աղետի ֆոնի վրա առանձնանում է երկու հերոսների, 45-ամյա Կոնստանտին Բերեժնովի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի, պատմությունը: Ճակատագիրը առաջին անգամ չէ որ նրանց ծանր հարված է հասցնում, շատ տարիներ առաջ Բերեժնովի մեղքով տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մահացել են Ռոբերտի ծնողները:
Կոնստանինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտը ապաստանել էր իր հարազատների մոտ: Տարօրինակ զուգադիպությունից հետո Բերեժնովը վերադառնում է իր ընտանիք հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում էին կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, ով այդպես էլ չներեց նրան իր ծնողների մահվան համար: Ճակատագրի հեգնանքով, հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում, բայց միմյանց միանգամից չեն ճանաչում:
Անվանումը՝ «Երկրաշարժ»
Արտադրված է`Հայաստան, Ռուսաստան
Ժանրը`դրամա
Ռեժիսոր`Սարիկ Անդրեասյան
Գլխավոր դերերում`Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Վիկտոր Ստեփանյան, Տաթև Հովակիմյան, Միքայել Պողոսյան, Հրանտ Թոխատյան, Դանիիլ Իզոտով, Միքայել Ջանիբեկյան, Սոս Ջանիբեկյան, Արսեն Գրիգորյան
Թրեյլեր`
https://www.youtube.com/watch?v=Ob7_E_yisIE
Ֆիլմը` HD որակով