Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-ին, 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, 6-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Դեկտեմբերի 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, 5-6-ի ցերեկը՝ 4-6 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 4-ին, 6-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-ին, 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: