Թռչնագրիպի պատճառով Ճապոնիայում ոչնչացվել է ավելի քան կես միլիոն թռչուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայում H5 թռչնագրիպի բռնկման կապակցությամբ ոչնչացվել է ավելի քան 500.000 թռչուն։ Այս մասին հայտնում է ճապոնական  Kyodo լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ թռչնագրիպի բռնկումը գրանցվել է Նինիգատա շրջանի Ձյոէցու քաղաքի ֆերմայում ու Սեկիկավա գյուղում և Աոմորի շրջանում։ Եթե Աոմորի շրջանում թռչնագրիպի հիմնական զոհերը դարձել են բադերը, ապա Նինիատա շրջանում տուժել են հավերը։

Ընդհանուր առմամբ այդ երկու շրջանում ոչնչացվել է մոտ 540.000 թռչուն։ Ներկա դրությամբ թռչնաբուծական ֆերմաներում իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։




Լրահոս