ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 249-250-րդ կիլոմետրում՝ Գորիս – Կապան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ 100 խմ ծավալով:
Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում ճանապարհի երթևեկելի մասը մաքրել են քարաբեկորներից: Արագ և ինտենսիվ աշխատանքի արդյունքում Գորիս – Կապան ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն