Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հանրահայտությունն ու գնորդների համար հասանելիությունը հանգեցրեցին դրանցից պաշտպանվելու միջոցների ստեղծմանը: Այսօրվա դրությամբ ԱԹՍ-ների վնասազերծման համար նախատեսված մեծ թվով համակարգեր են ստեղծվել:
Ավստրալական DroneShield ընկերությունը մշակել է Dronegun էլեկտրոնային ատրճանակը, որը կարողանում է կանգնեցնել ԱԹՍ-ն մինչև 2 կմ հեռավորության վրա:
Չնայած արտաքին սարսափազդու տեսքին և 6 կգ քաշին, Dronegun-ը, ինչպես և նմանատիպ սարքերը, ոչ թե ոչնչացնում է ԱԹՍ-ն, այլ արգելափակում թաքնված օպերատորից ստացվող ազդանշանները: Այդպիսով ԱԹՍ-ն չի կարողանում հրամաններ ստանալ և չի կողմնորոշվում տեղանքում և սկսում է կամ վերադառնալ այնտեղ, որտեղից ուղարկվել է, կամ սկսում է վայրէջք կատարել:
Արտադրողը պլանավորում է այն վաճառել ամբողջ աշխարհում, սակայն դրա գնի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: