Իտալիայում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ANSA-ի փոխանցմամբ՝ Իտալիայում տեղական ժամանակով ժամը 07.00-ին բացվել են ընտրատեղամասերը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի քվեարկության համար։

Հանրաքվեն նախաձեռնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորած կառավարությունը։ Քվեարկությանն Իտալիայում կարող է մասնակցել գրեթե 47 միլիոն քաղաքացի, իսկ արտերկրում՝ Իտալիայի մոտ 4 միլիոն քաղաքացի։

Նրանք պետք է ընտրություն կատարեն. «այո» կամ «ոչ» ասեն երկրի հիմնական օրենքում առաջարկվող փոփոխություններին։ Ընտրատեղամասերը փակվելու են ժամը 23.00-ին, ինչից հետո սկսվելու է քվեների հաշվարկը։

Կառավարական օրինագիծը նախատեսում է Իտալիայի պետական իշխանության մարմինների համակարգում երկրի սենատի դերի ու գործունեության փոփոխում։

Այն դիտարկվել է ազգային խորհրդարանում և վերջնականապես հավանության է արժանացել ապրիլի 12-ին։ Ներկայիս հանրաքվեի գլխավոր ինտրիգը Ռենցիի քաղաքական ճակատագիրն է, ով անձամբ հանրաքվեի արդյունքները շաղկապել է ընդհուպ իր հնարավոր հրաժարականի հետ, եթե հաղթեն փոփոխությունների հակառակորդները։




Լրահոս