Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո այսօր Արամ Խաչատրյանի համերգասրահում մենհամերգով է հանդես գալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Ալեսքեյ Եվսյուկովի նվագակցությամբ երգիչը կկատարի հայ մեծ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի, Ալեքսեյ Հեքիմյանի, Անդրեյ Բաբայեևի և այլոց հայտնի ու սիրված երգերը:
Նշենք, որ համերգին ներկա են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ և այլոք:
Համերգի հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին: