Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, վատառողջ բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1940 թ. ծնված Լ. Տ.-ի դին: