«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ընտրել են թիմի՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստին:
Լավագույնն է ճանաչվել Անտոնիո Վալենսիան, ում օգտին է ձայների 39 %-ը:
Մայքլ Քերիկը ստացել է 32 % քվեներ, իսկ Զլատան Իբրահիմովիչը՝ 29 %:
Նոյեմբերին Վալենսիան 2 գոլային փոխանցում է կատարել: