Ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ուժեղ քամու պատճառով Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Դրանք նախատեսվում է վերսկսել վաղը՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս