Սիրիական բանակը գրոհայիններից ազատագրել է Հալեպի Ալ-Քաթարջի թաղամասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի կառավարական բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի արևելքում գտնվող 30 թաղամասերում, որը կազմում է քաղաքի տարածքի 52 տոկոսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:

Հաղորդվում է, որ կիրակի սիրիական կառավարական ուժերը ազատագրել են Ալ-Քաթարջի թաղամասը, որը շուրջ 3 քառ. կմ տարածք է զբաղեցնում:

Ինչպես ընդգծում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, սիրիացի զինվորականները շարունակում են հաջողությամբ առաջ ընթանալ Հալեպի արևելյան շրջաններում:

Ավելի վաղ աշխարհազորայինները հայտնել էին, որ սիրիական բանակի զինվորները ազատագրել են Հալվանիա թաղամասի մեծ մասը, ինչպես նաև միջազգային օդանավակայան տանող ավտոմայրուղու կեսը:




Լրահոս