ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագծի զորամասերից մեկի զորանոցում կա հավերժ զինվորի անկյուն, որտեղ դրված էր հենց այդ զորամասում ծառայած զոhված զինվորի մահճակալը, իսկ պատին փակցված են նրա նկարները:
Երվանդ Վանիկի Փաշիկյանը ծնվելով 1958 թվականին Տավուշի մարզի Կողբ գյուղում, ՀՀ ԶՈւ-ում ծառայության է անցել 1992 թվականին: Մայոր Փաշիկյանը զոհվել է 2007 թվականին հակառակորդի գնդակից` «Նոր տարի» մարտական դիրքում ինժենարական աշխատանքներ կատարելու ընթացքում:
Արման Ալիկի Հարությունյանը ծնվել է 1994թ. հունվարի 9-ին` Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: 2012-2014թթ. ծառայել է հայոց բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային զինծառայության: Զոհվել է 2015թ. հունվարի 17-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից «Վարդանի Խրամատ» մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնելիս:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան