Այսօր տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի 12-րդ տարեշրջանի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի 12-րդ տարեշրջանի բացումը.
«Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
դեկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ ներկա գտնվելու սահադաշտի 12-րդ տարեշրջանի հանդիսավոր բացմանը, որի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները:

Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-22:00:
Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում ենք դառնալ Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման մասնակիցը:
Լրացուցիչ հարցերի դեպում կարող եք դիմել Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժին (հեռախոս`011-514-196)»,-ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս