Մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստը: Օրեր առաջ ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկել են դեկտեմբերի 5-8-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 6 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 132 հարց, 32 միջազգային պայմանագիր:
Խորհրդարանի աշխատանքներին կարող եք հետևելո ուղիղ միացմամբ: