Ռուս երգիչ Դիմա Բիլանը պատրաստվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ և տեսահոլովակ ներկայացնել, փոխանցում է Rusarminfo-ն:
Հաղորդվում է, որ երգն արդեն պատրաստ է, իսկ նկարահանումներն ընթացքի մեջ են: Նկարահանումների մի մասը կանցկացվի Հայաստանում, Արարատյան դաշտավայրում, մյուս մասը՝ «Մոսֆիլմ»-ի տաղավարում:
«Ինձ ծանոթ է այդ թեման ոչ միայն պատմությունից: Մայրիկիս կողմից իմ նախատատը՝ Շուշան Տիգրանի Կրունին, փրկվել է մահից, երբ 13 տարեկան էր: Նրան փրկել են ռուս հավատացյալները, ովքեր ևս Թուրքիայից փախչում էին Ռուսաստան: Ցավոք, նախատատս շուտ մահացավ, երբ ես ծնվեցի: Սակայն, մայրիկիս պատմածով, իմ տատը ողջ կյանքը փնտրում էր իր հարազատներին՝ չիմանալով՝ արդյոք ողջ են, թե մեռած»,-МУЗ-ТВ հեռուստաալիքի հարցազրույցում պատմել է երգիչը: