ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ ձևաչափի և այլ հարցերի մասին անձամբ կխոսի Գագիկ Ծառուկյանը:
ArmLur.am-ը Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե երբ է Ծառուկյանը պատրաստվում հանդես գալ հայտարարությամբ: Ի պատասխան հարցման` Տոնոյանը նշեց.«Պարոն Ծառուկյանն ասել է, որ առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ` քաղաքականություն վերադարձի հավանականություն թեմայի մասով, մասնակցության ձևաչափի և մնացած բոլոր մանրամասների մասին: Ինքն ասաց` այն, որ մասնակցություն ունենալու է, դա միանշանակ է, բայց թե դա ինչպես տեղի կունենա, ինչ ձևաչափով և, ընդհանրապես, ինչ ժամկետներում, այդ մասով բացառապես Գագիկ Ծառուկյանը իրավունք ունի հանդես գալու, և որպես հիմք մենք կարող ենք ընդունել միմիայն պարոն Ծառուկյանի խոսքը»: