
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր առաջարկներում խոսել է Հալեպից զինյալների դուրսբերման և կոնկրետ երթուղիների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչպես մենք հայտարարել էինք շաբաթ օրը, այժմ Ժնևում սկսվում է Հալեպի հարցով ռուս և ամերիկացի փորձագետների աշխատանքը»,-ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ այդ աշխատանքի նպատակը «քաղաքի արևելյան հատվածից զինյալների լրիվ դուրսբերումն է, որի մասին վաղուց կոչ էր անում Ռուսաստանը»: