
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է տվել երկրում սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի ձախողումից հետո, փոխանցում է Gazeta-ն:
Ռենցին ընդունել է իր պարտությունը:
Փորձագետները կարծում են, որ հանրաքվեի արդյունքները Եվրամիությանն անկայունություն կավելացնեն: Ռենցին շնորհավորել է իր մրցակիցներին և հավելել, որ մոտ ժամանակներս նախագահին կուղարկի հրաժարականի մասին իր դիմումը:
«Կառավարությունում իմ աշխատանքային փորձն ավարտվում է այստեղ»,-ասել է Ռենցին: