Դեկտեմբերի 2-4-ը լրագրողների համար Տավուշի շրջանում ՊՆ-ն կազմակերպել էր դասընթաց-պարապմունքներ, որի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան այցելել զորամաս և դիրքեր:
Զորամասում նրանց դիմավորեցին մարտական հերթապահության մեկնող զինվորները, ովքեր երդման արարողությունից հետո դուրս էին գալիս շարահրապարակից և մեկնում առաջնագիծ:
Ապա եղան զորամասում, որտեղ նրանց դիմավորեցին կոկիկ և մաքուր հավաքված անկողինները և մաքուր սենյակները:
Այնուհետև լրագրողները հնարավորություն ստացան մեկնել առաջնագծի դիրքեր, զրուցել զինվորների հետ, տեղեկանալ սահմանին կատարված աշխատանքի մասին: Տեխնիկական համալրում այստեղ ևս եղել է. հրամանատարները փաստում են` այս պահին չկա մի դիրք, մի այնպիսի հենակետ, որ չունենա, օրինակ, գիշերային տեսանելիության սարք, ջերմադիտակ կամ հեռադիտակ: