Գերմանացի և ամերիկացի գործարարները Հայաստանում են՝ ներդրումային ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 3-11-ը մեր երկրում են գերմանական «OphardtHygiene Technologies» ընկերությունների ներկայացուցիչները` հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրական ձեռնարկություն հիմնելու ներդրումային ծրագրով։ Նախատեսվում է առողջապահական արտադրանքն արտահանել ԵԱՏՄ և Իրանի շուկաներ։
«Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է ցանկացած փուլում տրամադրելու անհրաժեշտ աջակցությունը՝ ներդրումային ծրագիրը հաջողությամբ իրականություն դարձնելու համար»,- այսօր «OphardtHygiene Technologies» ընկերության հիմնադիր և տնօրեն ՀայներՕփհարդտի, փոխնախագահներ Ջոն Օմալիի, Քեն Ֆռայզենի, ամերիկացի գործարարՏիգրան Պապիկյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն ԿարէնՄկրտիչեանը։

Ներդրողների խնդրանքով Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նրանց հանդիպումները կառավարության անդամների, Հայաստանում Գերմանիայի դեսպանի, բժշկական կենտրոնների, բանկի, իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ղեկավարների հետ։
Սա գործարար պատվիրակության հայաստանյան երկրորդ այցն է. առաջինը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «MadeinArmenia» հայկական արտադրության խոշորագույն ցուցահանդեսի օրերին, սեպտեմբերի 16-22-ը։ Հավանական ներդրողներն այդ օրերին նույնպես մի շարք գործնական հանդիպումներ են ունեցել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել Հայաստանում գործարար միջավայրը, ծանոթացել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, ենթակառուցվածքներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, աշխարհագրական պայմաններին և մասնագիտական ներուժին, դիտարկել են ապագա գործարանի կառուցման հողատարածքները։Տեսաշարը կարելի է ներբեռնելհետևյալհղումով՝ https://we.tl/0obgFE6UUSև https://www.youtube.com/watch?v=NbGhG2ytQjM։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս