Հալեպում ապստամբների հրետակոծության արդյունքում ռուս բուժքույր է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպում ապստամբների կողմից հիվանդանոցի հրետակոծության արդյունքում ռուս բուժքույր է զոհվել, փոխանցում է Associated Press -ը ՝ հղում անելով ռուս սպայի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ վնասվածքներ են ստացել նաև ռուսաստանցի ևս 2 բժիշկ:

Սպան նաև պարզաբանել է, որ հրետակոծություններ են իրականացվել Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկվող հատվածում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Հեզբոլլահ» լիբանանյան խմբավորման ֆոտոլրագրողը զոհվել է Հալեպում մարտական գործողությունների նկարահանումների ժամանակ:




Լրահոս