Armenian text to speach

«Բակում ռազբորկաներ են եղել, կրակել են». մանրամասներ` դպրոցի մոտ հնչած կրակոցների դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն հայտնել էինք, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ կրակոցներ են հնչել։ Կրակոցի հետևանքով վնասվել են դպրոցի ապակիները:

ArmLur.am-ը զրուցեց դպրոցի տնտեսվար Ալիկի հետ: Վերջինս նշեց, որ կրակոցները հնչել են ժամը 13:30-ի սահմաններում, երբ դեռ դպրոցում դասերն ընթանում էին, իսկ միջանցքներում էլ մարդ չկար:

«Բակում ռազբորկաներ են եղել, կրակել են, պատահաբար կպել է դպրոցին: Դպրոցի հետ կապ չունի, դպրոցի աշակերտներ չեն եղել: Բան չկա, պատահական եկել է մեզ վրա, բարեբախտաբար ոչ ոքի բան չի եղել», – նշեց նա:

Տնտեսվարի խոսքով` կրակոցներից հետո խուճապ չի եղել, սակայն տնօրենը երեխաներին տուն է ուղարկել:

Լուսանկարը` shamshyan.com-ի:

de46034e63500e099cd31921942c1472




Լրահոս