Բժշկական կենտրոն ամեն օր բուժօգնության է դիմում 40-50 երեխա. ինչպես վարվել սուր շնչառական վարակների առաջին ախտանշանների դեպքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու ամիսների ընթացքում հանրապետության ողջ տարածքում զգալի է սուր շնչառական վարակների տարածումը: Սա ոչ թե վարակ է, այլ սեզոնային ակտիվություն, որի ամենախոցելի մասը երեխաներն են:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ամեն օր բուժօգնության է դիմում 40-50 երեխա, սակայն նրանցից հոսպիտալացվում են միայն 8-ը: ԲԿ-ի սոմատիկ բաժանմունքի բաժնի վարիչ Զոհրաբ Խանիկյանցը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե խուճապի մատնվել պետք չէ, քանի որ սա ամեն տարի կրկնվող երևույթ է: Խանիկյանցը նշեց, թե հիվանդություններն ուղեկցվում են ջերմությամբ, որը պետք է կարգավորել. մինչև 38 աստիճան ջերմություն ունեցող հիվանդներին փորձում են օգնել մեծաթիվ հեղուկների միջոցով:

Հիվանդանոցում բուժվող երեխաների ծնողները մեզ հետ զրույցում նշեցին, թե նախապես դիմել են տեղական պոլիկլինիկա, սակայն հետագա բարդությունների պատճառով դիմել են հիվանդանոց: Ծնողների խոսքով՝ հիմնական ախտանիշները նույնն են եղել՝ ջերմություն, հազ, նաև փսխում: Հիվանդանոցում բուժումներն արդեն արդյունք են տվել: Խանիկյանցը նշեց, թե ամեն տարի այս սեզոնին իրենց հիվանդանոց դիմողների շեշտակի աճ է գրանցվում, սակայն նրա խոսքով, ոչ մի երեխա առանց բուժօգնության չի մնում:

Մանրամասները` ArmԼur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս