Այս պահին Կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԶԼՄ-ների ղեկավարների միջեւ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Կարեն Կարապետյանը խոսեց ՀՀ տնտեսության մասին` նշելով, որ այդ ոլորտում բավականին անելիքներ կան: «Հաշվի ենք առնելու այն երկրների փորձը, որոնք «խելոք» գյուղատնտեսություն են վարում: Հետաքրքիր ոլորտ է հանքային ոլորտը, էներգետիկան, տուրիզմը, ոսկերչությունը և դրա նման ուղղությունները»,-ասաց նա:
Անդրադառնալով պաշտոններ նշանակելուն, վարչապետը նշեց. «Թիմ ընտրելիս ես ընտրում եմ այն մարդկանց, որոնց բարոյական կերպարի եւ պաշտոնի օգտագործումը, համոզված եմ, չեն օգտագործվի անձնական հարստացման եւ բիզնես լոբինգ անելու: Եթե այդպես չլինի` ես առաջինը կնախատեմ եւ դեմը կառնեմ»:
Պատասխանելով հարցին՝ աչքը կշտանալու հատկություն ունի՞, վարչապետն ասաց. «Աչքը կշտանալու կամ կուշտ հոգեբանություն ունենալու հատկությունը փողի քանակից և դրամապանակի հաստությունից չէ, ես գիտեմ բազմաթիվ մարդիկ որոնք այդ առումով, եթե այդ բառը հնարավոր է օգտագործել, կուշտ են»։