
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խեսեն կարող է տեղափոխվել Իտալիա: Lefigaro.fr-ը հայտնում է, որ հարձակվողը, ով 25 մլն եվրոյի դիմաց փարիզյան ակումբ է տեղափոխվել ընթացիկ տարվա ամռանը, չի կարողացել արդարացնել ակումբի ղեկավարության սպասելիքները:
Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոմա»-ն, ով վերջինիս տրանսֆերը կարող է ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: