
Գերմանական «Բավարիա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կերկարաձգի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ մինչև 2021 թվականը: Այս լուրը հաստատել է «Բավարիա»-ի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն:
«Մենք պատրաստ ենք երկարաձգել Լևանդովսկու պայմանագիրը և մտադիր չենք նրան վաճառել: Պատրաստ ենք նաև նրա աշխատավարձը՝ շուկայական պայմանները հաշվի առնելով: Մեր ակումբում էլ աշխատավարձերը շատ բարձր մակարդակի վրա են»,- նշել է Ռումենիգեն:
Լևանդովսկու գործող պայմանագիրը «Բավարիա»-ի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: