
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար վերականգնված է։
Աշխատանքներ են տարվում, որպեսզի դեկտեմբերի 6-ի առավոտյան վերականգնվի նաև երթևեկը ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն