Նախընտրական այս փուլը ռեալ խանգարում է տնտեսության ակտիվությանը. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախընտրական այս փուլը ռեալ խանգարում է տնտեսության ակտիվությանը: Եթե մենք կարողանանք ռեալ արդար միջավայր ստեղծենք և բիզնեսը հասկանա, որ իր համար զարգացումներ չեն լինի, խոչընդոտներ չի ունենա, իր գումար դնելու համարձակությունը բավականին աշխուժանում է»: Այս մասին ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Հարկային օրենսգրքին, վարչապետը նշեց, որ այն վատ փաստաթուղթ չէ: Ըստ նրա` այս օրենսգրքի ընդունումը դժգոհություն էր առաջացրել այն գործարարների մոտ, որոնք աշխատում են «սպիտակ դաշտում» , քանի որ նրանց համար հարկն ավելացել է:

Խոսելով գազի գնից Կարապետյանն ասաց· «Գազի գնի վրա ազդում են մի քանի գործոններ, այդ իսկ առումով բոլոր այն երկրները ում հետ համեմատում են Հայաստանի գազի գները և մարժաները, տարբերվում են Հայաստանից. մենք միակն ենք, որ սեփական գազ չունենք և տրանզիտի գործոն չունենք»:

 




Լրահոս