Այսօր Կառավարությունում ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ քաղաքականություն, ասաց. «Շատ հանգիստ եմ վերաբերվում նրա վերադարձին, անձնական հանդիպումներ ունեցել եմ, բայց այդ հարցը չեմ քննարկել»:
Անդրադառնալով` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին լուրերին, վարչապետը կատակով պատասխանեց ՝«ռեգուլյար», ապա հերքեց՝ ասելով, որ ՌԴ նախագահի հետ չի հանդիպում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: