Մթերքներ և դեղամիջոցներ, որոնք անհամատեղելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախքան որևէ դեղամիջոց օգտագործելը՝ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել դրա ցուցումները, որտեղ նշված են կողմնակի ազդեցությունը: Ինչպես նաև անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ:

Որպես կանոն, ցուցումների մեջ նշված է, թե որ դեղամիջոցների հետ չի կարելի օգտագործել, իսկ մթերքնե՞րը:

Ահա մի քանի մթերք, որոնք անհամատեղելի են հետևյալ դեղամիջոցների հետ.

1. Արյան ճնշման դեմ դեղամիջոցներ + բանան

Այդ դեղամիջոցները մեծացնում են օրգանիզմում կալիումի քանակը: Ինչպես հայտնի է, բանանի մեջ ևս մեծ քանակով կալիում կա, այդ իսկ պատճառով նման խառնուրդը կարող է արագացնել սրտխփոցը: Ինչպես նաև այդ դեղամիջոցներն անհամատեղելի են նարինջի, կանաչեղենի հետ:

2. Խոլեստերինի բարձրացման համար դեղամիջոցներ + թուրինջ / թուրինջի հյութ

Նման խառնուրդը հանգեցնում է ոտքերի ցավի:

3. Սրտի անբավարարության դեղամիջոցներ + մատուտակի արմատ

Մատուտակի կազմի մեջ է մտնում գլիցիրիզին անվանմամբ քիմիական նյութը, որը հանգեցնում է անհամաչափ սրխփոցի:

4. Հակակոագուլյանտ + լոռամրգի հյութ

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ լոռամրգի օգտագործումը հակակոագուլյանտի հետ հանգեցնում է արյան նոսրացմանը:

5. Արյան նոսրացման համար դեղամիջոցներ + սպանախ

Կարող է արյան մակարդման ռիսկը մեծացնել:

6. Տետրացիկլինի խմբի հակաբիոտիկներ + կաթնամթերք

Կալցիումի քանակը, որը պարունակվում է կաթնամթերքի մեջ, կարող է հանգեցնել հակաբիոտիկների ոչ ճիշտ ազդեցությանը: Դրանք առավել արդյունավետ կդառնան:

7. Բակտերիաներ + երշիկեղեն

Երշիկեղենի մեջ պարունակվում է տիրամին, որը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացմանը:

8. Վահանձև գեղձի դեղամիջոցներ + ընկույզ

Ընկուզեղենն ու մանրաթելերի բարձր պարունակությամբ նման մթերքները կարող են խանգարել օրգանիզմին ընդունել այդ դեղամիջոցները: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այդ դեղամիջոցը քնելուց առաջ, որպեսզի օրգանիզմը բավականին ժամանակ ունենա քիմիկատները կլանելու համար:




Լրահոս