Կոսմետիկայի և մազերի հարդարման միջոցները բացասական ազդեցություն են ունենում մազերի և թարթիչների վրա: Ինչպես նաև, մեկ անգամ հանելով հոնքերը՝ դժվար է վերադարձնել դրանց խտություն:
Այս պարզ միջոցը ոչ միայն կխտացնի մազերը, այլև քնած մազարմատները կվերականգնի:
Բաղադրիչներ՝
– 20 մլ հնդյուղ
– 15 մլ ավոկադոյի յուղ
– 5 մլ կոկոսի յուղ
Պատրաստման եղանակը՝
Կոկոսի յուղը դրեք տաք թավայի կամ թեյնիկի կափարիչի վրա, որպեսզի այն հալչի: Խառնեք բոլոր բաղադրիչները 40 կամ 50 մլ շշի մեջ:
Օգտագործման եղանակը՝
1. Ստացված միջոցը քնելուց առաջ սևաներկի վրձնի օգնությամբ քսեք թարթիչներին: Այն կամրացնի մազերը:
2. Խիտ հոնքեր ունենալու համար քսեք այդ միջոցը, որը կվերականգնի մեռած մազարմատները, ինչպես նաև դրանք կհաստացնի:
3. Այն կարող եք քսել նաև մազերին լվանալուց 20-30 րոպե առաջ: Մազերը կփայլեն և էլաստիկ կդառնան:
4. Նույնիսկ տղամարդիկ կարող են օգտագործել այս միջոցը, որպեսզի կանգնեցնեն ճաղատացումը: