Ովքե՞ր են խոչընդոտել բանանի ներկրմանը. դատախազությունը դիմել է ՊԵԿ-ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած տնտեսվարողն անհայտ անձանց կողմից հանրապետության տարածքում խոչընդոտների է բախվել, որից հետո քաղաքացու ահազանգի հետքերով գնացած օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ տնտեսվարողը ստացել էր աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը: Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս պարզ չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարց էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. արդյոք քայլեր ձեռնարկվել են անհայտ անձանց հայտնաբերելու եւ բիզնեսին խոչընդոտողին բացահայտելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ներկայացված դեպքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են տեղեկություններ տվյալ դեպքի եւ այդ առնչությամբ իրականացված իրավական ընթացակարգերի մասին»: Դե ինչ, սպասենք, տեսնենք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս