Զորի Բալայանի՝ Վենետիկում գտնվող նավի տխուր ճակատագիրը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելողներին առաջինը դիմավորում է Զորի Բալայանի «Արմենիա» նավը: Նա այդ նավը բերել-կանգնեցրել է Սուրբ Ղազարում, վերցրել նրանց «Կիլիկիան» ու ճամփորդել: Տեւական ժամանակ Սբ. Ղազարի հոգեւորականներին են դիմում Վենետիկի հայ գործարարները` «Արմենիան» 1 մլն․ դոլարով գնելու, հայկական դրոշն Ադրիատիկում-Վենետիկում` գոնդոլների եւ մնացյալ նավերի կողքին ծածանելու, նավարկելու, «հաճելին օգտակարի» հետ համակցելու խնդրանքով:

Սակայն Զորի Հայկովիչը չի տալիս իր համաձայնությունը: Ընդ որում, տեւական ժամանակ այնտեղ կանգնած «Արմենիան» արդեն կոռոզիայի է ենթարկվում, իսկ Սբ. Ղազարում չեն կարողանում վերանորոգել, որովհետեւ գոյատեւում են բավականին համեստ միջոցներով եւ նման փողեր չունեն, որ նավը փրկեն, իսկ «գործարքի» դեպքում կշահեին երկուստեք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս